Լրահոս 24/7

YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել

YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են․ 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել են Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքներ և գագաթներին տեղադրել YoHealth հավելվածի դրոշները։ Ինչպես և նախատեսվել էր, գագաթ հասած յուրաքանչյուր լեռնագնաց արշավի արդյունքում Fastex-ի կողմից պարգևատրվել է 100 FTN-ով, որն այսօրվա տվյալներով համարժեք է 100 հազար ՀՀ դրամի:      

Արշավորդները վերագայել են Հայաստանի տարբեր մարզերի բարձունքներ՝ Սուրբ լեռ (2157մ), Հատիս (2528 մ), Կարմիր Կատար (3530 մ), Կապուտջուղ (3906 մ), Կապուտկող լեռ (3074 մ), Խուստուփ լեռ (3206 մ), Թրասար (3594 մ), Կարմիր Կատար (3530 մ) և այլ լեռներ։

Լեռնագնաց Ժաննա Հարությունյանն ընկերների հետ երկու գագաթ է բարձրացել՝ Մեծ Մայնեղ և Եղջերվասար՝ 2500 մ բարձրությամբ․ «9 ամիս դադարից հետո YoHealth-ի մարտահրավերն է հենց նպատակ հանդիսացել, որ նորից սկսեմ։ Մոտ 20 կմ ենք քայլել, 30 հազարից ավել քայլ ենք արել այդ ընթացքում։ Արշավն սկսել ենք Գեղարքունիքի մարզից և ավարտել Տավուշի մարզում։ Տպավորությունները դրական են, արշավը համարում եմ ստացված», – ասել է նա։ 

Էդգար Հարությունյանը, ով արդեն 21 տարի լեռնագնացությամբ է զբաղվում, մենակ է իրագործել արշավը․ «Բարձրացել եմ Արա լեռ՝ 2577 մ։ Ճանապարհի ընդհանուր երկարություն 16.5 կմ էր, քայլերի ընդհանուր քանակը՝ մոտ 23 հազար։ Ծրագիրը պատահական եմ տեսել։ Մենակ եմ բարձրացել, քանի որ նպատակ ունեի նաև գեղեցիկ նկարահանում անել»։

Fastexի թողարկած YoHealth բջջային հավելվածը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։ Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերն ստեղծում է հաշիվ, կատարում է քայլաչափի կարգավորումներ, այնուհետև որոշակի ժամանակահատվածում իր կատարած քայլերի հաշվարկով փոխանակում է դրանք նվերների կամ թվային ակտիվների հետ։ YoHealth հավելվածը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Թիվ 1

Recent Posts

Ռուսական գազը կմատակարարվի Իրան

Իրանում պատրաստվում են Ռուսաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում…

9 minutes ago

Սա պատերազմողից դեպի հարևան տրանսֆորմացիայի կարևոր հանգրվան է. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի…

44 minutes ago

ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց

Այսօր Ազգային ժողովը քվեարկության արդյունքում չընդունվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման…

47 minutes ago

Ադրբեջանցի փորձագետները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում կհանդիպեն Հայաստանի…

1 hour ago

2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան

2018 թ.-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար։ Այս մասին…

1 hour ago

Իրավապահները «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի աշխատեսնյակում են

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում այս պահին իրավապահները գործողություններ են իրականացնում. Radar Armenia-ին հայտնեցին…

2 hours ago