

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հոկտեմբերի 4-ին Մոսկվայում ընդունել է Հարավային Օսեթիայի «պաշտոնակից» Ջիոեւին: Վրաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում գտնվող երկու կազմավորումների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանրային շրջանակներում վերջին շաբաթներին համառ լուրեր են պտտվում, որ Մոսկվան եւ Թբիլիսին քննարկում են «կոնֆեդերատիվ պետության» նախագիծ: Լավրովը Ջիոեւին վստահեցրել է, որ Հարավային Օսեթիայի «անկախության» ճանաչման որոշումը «չի չեղարկվելու»: Ռուսաստանի արտգործնախարարի կարծիքով՝ «երկու երկրները պետք է հասնեն ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի»: Նույն օրը «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով հերքել է Մոսկվայի հետ «կոնֆեդերատիվ Վրաստանի նախագիծ» քննարկելու մասին լուրերը եւ հանրությանը հավաստիացրել, որ «օկուպացված տարածքների անկախությունը երբեք չի ճանաչվի»: Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրը չկարգավորված է մնում 2008թ. հնգօրյա պատերազմից հետո, թեեւ կողմերը շարունակում են դիվանագիտական քննարկումները: Ռուսաստանը պահանջում է, որ Վրաստանը պայմանագրային պարտավորություն ստանձնի, որ երբեք ուժ չի կիրառի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դեմ: Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, քաղաքական աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային: Այդ հողի վրա Վրաստանի եւ Եվրամիության, ինչպես նաեւ վրաց-ամերիկյան հարաբերությունները հայտնվել են ամենացածր մակարդակի վրա: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Փաստացի կկայանա հանրաքվե, թե ինչ ճանապարհ է ընտրում Վրաստանը: Այդ ընտրությունը կարող է վճռորոշ լինել ամբողջ Հարավային Կովկասի համար:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…