Լրահոս 24/7

«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը

Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։ Պրոֆեսորը հայ մասնագետներին ծանոթացրեց ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման ու բուժման նորագույն մեթոդներին, ինչպես նաև՝ կլինիկական իր փորձին։

«Իմ թեման սպոնդիլոարթրիտն է` մեջքի ցավի գանգատ, որը չափազանց տարածված է ընդհանուր բնակչության, հատկապես` երիտասարդների շրջանում: Մենք իրազեկում ենք ընտանեկան բժիշկներին, ռևմատոլոգներին, ռադիոլոգներին, թե ինչպես վաղ ախտորոշել այս հիվանդությունը և բուժել:

Քննարկումների հիմնական նպատակը ընտանեկան բժիշկների, ռադիոլոգների, գուցե նաև օրթոպեդների և, իհարկե, ռևմատոլոգների կրթումն է հիվանդությունը վաղ փուլերում ճշգրիտ ախտորոշելու համար:

«Վարդանանց»-ի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Մագդա Օսիպյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց, որ այս համագործակցությունը մեծ հնարավորություն է կլինիկայի համար՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան ռևմատոլոգիական ծառայություն ստեղծելու, ինչպես նաև ի դեմս լավագույն մասնագետ պրոֆեսոր Բարալիակոսի՝ ունենալու որպես հեռահար կոնսուլտանտ:

Բարալիակոսի այցից հետո «Վարդանանց»-ը պլանավորում է երկարատև համագործակցություն, ներառյալ՝ փորձի մշտական փոխանակումն ու կլինիկական բարդ դեպքերի վերաբերյալ հեռահար խորհրդատվությունների անցկացումը։ Սա հնարավորություն է կենտրոնում շարունակաբար կիրառել ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման միջազգային փորձը։

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

37 mins ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

51 mins ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

1 hour ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

1 hour ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

1 hour ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

2 hours ago