Լրահոս 24/7

Վարչապետը գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:

Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ դարձնելով այն նորարարական արդյունաբերական զարգացած պետություն:

Հակոբ Արշակյանի խոսքով, աշխատանքներում ներգրավված են եղել շուրջ 70 մասնագետ, այդ թվում՝ գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից և Սփյուռքից:

Մանրամասներ են ներկայացվել կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների կոմպոնենտներ պարունակող 5 ճյուղերի՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, զարգացմանն ուղղված ծրագրերի ու առաջարկությունների վերաբերյալ:

Ընդգծվել է, որ գիտատեխնոլոգիական զարգացմանն առնչվող ծրագրերը և աշխատանքային խմբերի կողմից ներկայացված առաջարկությունները ներառվել են մեկ փաստաթղթում:

Նշվել է, որ բոլոր աշխատանքային խմբերի կողմից առաջարկ է եղել ունենալ գերազանցության կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն տաղանդի ներգրավման գիտական խորհուրդ, լաբորատոր ենթակառուցվածքներ, կիրականացնեն ժամանակակից խնդիրների ձևակերպման, գիտական աշխատանքի և տպագրության, ուսումնական հաստատությունների համար կրթական ծրագրերի հետ կապված աշխատանքներ և այլն:

«Շուրջ 7 տասնյակ գիտնականների և տեխնոլոգիական համայնքի ձեռներեցների կոնսոլիդացիան Հայաստանն իսկապես որակապես փոխելու և որակապես նոր ծրագրեր առաջարկելու մասին է:

Դրանով է պայմանավորված նաև այս նոր որակական առաջարկը՝ գնալ գերազանցության կենտրոնների ուղղությամբ: Սա կարող է նաև հիմք ծառայել Ակադեմիական քաղաքի գիտության և տեխնոլոգիական համալսարանի համագործակցության համար»,-ասել է Հակոբ Արշակյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ռազմավարության իրականացման նկատմամբ մշտադիտարկմանը և խորհրդատվությանը:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են աշխատանքային խմբերի կողմից պատրաստված առաջարկների փաթեթը կառավարության հետ քննարկման մեխանիզմի ստեղծմանը:

Այդ շրջանակում իրականացվելու է աշխատանքային խմբերի ներգրավվածության, ծրագրերի իրագործման նկատմամբ մշտադիտարկման իրականացման և խորհրդի ներկայացման, համաշխարհային փորձի շարունակական ուսումնասիրության և խորհրդատվության տրամադրման հետ կապված աշխատանքներ:

Այս համատեքստում՝ Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ և որոշել, թե ինչ իրավակազմակերպական մեխանիզմով այն լավագույնը կաշխատի:

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

1 hour ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

2 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

2 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

2 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

2 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

3 hours ago