Լրահոս 24/7

Անահիտ Մանասյանը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։

Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն առնչվող հարցերին։

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Թիվ 1

Recent Posts

Պետդեպը մեկնաբանել է Բաքվի վերջին մեղադրանքները

ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները. Turan-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը. «Ադրբեջանի հետ համագործակցությունը,…

4 mins ago

Առաջիկա օրերին եղանակը կփոխվի

Մարզերում հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին՝ կեսօրից հետո և…

29 mins ago

Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացման հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի…

46 mins ago

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընտոտել շարժմանը». Բագրատ արքեպիսկոպոս

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն խոչընտոտել շարժմանը. այսօր դատախազության մոտ ակցիայի ժամանակ, պատասխանելով հարցին,…

48 mins ago

Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի առաջին՝ քաղաքավարական հանդիպման առանցքում…

1 hour ago

«Ընդդիմադիր կոչվածների պատճառով եմ գտնվում այստեղ». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր դատախազության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրեն ոչ ոք չի ուղղորդում և չի…

1 hour ago