Լրահոս 24/7

Հարիսը բացառել է խաղաղության գործընթացն առանց Կիևի մասնակցության

ԱՄՆ փոխնախագահն ու նախագահի Դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը բացառել է խաղաղության գործընթացն առանց Կիևի մասնակցության:

«Ուկրաինան պետք է ունենա իր ապագայի հարցում ձայնի իրավունք… Դոնալդ Թրամփը եթե նախագահ լիներ, Պուտինը հիմա նստած կլիներ Կիևում: Եկեք պարզաբանենք այս հարցը: Նա ասում է՝ ես կարող եմ վերջ տալ դրան հենց առաջին օրը: Դա կապիտուլյացիա է», – ասել է Հարիսը CBS News-ին տված հարցազրույցում։

Հարիսը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք կաջակցի ՆԱՏՕ-ի ընդլայնմանը Ուկրաինայի հաշվին․

«Սրանք հարցեր են, որոնցով կզբաղվենք, երբ դրանք դառնան արդիական։ Առայժմ մենք աջակցում ենք Ուկրաինայի՝ Ռուսաստանի չհրահրված ագրեսիայից պաշտպանվելու կարողությանը», – ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

ՌԴ-ն հայտնել է Կուրսկի մարզում ուկրաինական ուժերից երկու բնակավայր հետ գրավելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կուրսկի մարզի…

4 mins ago

ԵՄ-ն հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր մեխանիզմի ստեղծմանը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել պատժամիջոցների մեխանիզմի ստեղծմանը, որը կկիրառվի ի պատասխան Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների։…

23 mins ago

Ոստիկանապետը պարգևատրել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին

Հոկտեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, հանցագործությունների բացահայտման գործում ՆԳՆ ոստիկանությանը աջակցություն…

31 mins ago

Արևմուտքը ՌԴ-ին և Բելառուսին խեղդամահ անելու ծրագիր էր պատրաստել․ Լուկաշենկո

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը ծրագրել էր խեղդամահ անել Ռուսաստանին և Բելառուսին։…

40 mins ago

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի…

51 mins ago

8 տուժած, 1 զոհ. Երևան-Սևան ճանապարհին «GAZel»-ը կողաշրջվել է

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

54 mins ago