Լրահոս 24/7

Փոխվարչապետն ընդունել է ՀԲ-ի Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրմանն և զբաղվածության ապահովմանն ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ մշակվող ծրագրի նախնական շրջանակը, որով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաև բնակարանաշինության ոլորտի բարեփոխումներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը՝ ծրագրի շրջանակը առաջիկայում վերջնականացնելու նպատակով:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցության, ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ առաջնահերթություների վերաբերյալ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

6 hours ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

6 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

6 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

6 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

6 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

6 hours ago