Հասարակություն

Մեկնարկում են ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով. հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։

Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:

Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը, որն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:

Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը։

Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից:

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար պետության կողմից տրվող ֆինանսավորումը կազմում է շուրջ 743 մլն ՀՀ դրամ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն: Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:

Թիվ 1

Recent Posts

Ծրագրի նպատակն է նպաստել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը

Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի…

31 mins ago

Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանային գործընթացների շուրջ քննարկում են անցկացրել

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի…

45 mins ago

Բելառուս ներխուժումը կհանգեցնի Ուկրաինայի ռազմական տապալմանը․ Լուկաշենկո

Բելառուս ներխուժումը կհանգեցնի Ուկրաինայի ռազմական տապալմանը․ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ «Ուկրաինայում որոշ «տաք…

1 hour ago

«Չկա կայուն զարգացում առանց խաղաղության». Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Համբուրգի կայունության համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով: «Համաժողովի նպատակը հնչում…

1 hour ago

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

2 hours ago

Երևանում մեկնարկել են չորացած ծառերի հատման աշխատանքները

ԿՇՄՊ «ՀՈԱԿ»-ից հանտնում են, որ Երևանում մեկնարկել են վթարային, տապալման ենթակա, չորացած ծառերի զանգվածային հատման…

2 hours ago