Լրահոս 24/7

Ծրագրի նպատակն է նպաստել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը

Նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անցում էլեկտրական շարժունակությանը հայաստանում» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստը։
Խորհրդի նիստի ընթացքում ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարության «ԲԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադարամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Անցում էլէկտրական շարժունակությանը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի ընթացքը, ռազմավարական ուղղություններն և համակարգման վերաբերյալ իրականացված աշխատանքները։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը նախարար Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է Ծրագրի նշանակությանը․

«Ոլորտային առումով մեզ համար շատ կարևոր է Ծրագիրը, թե՛ հետագա ենթակառուցվածքերի զարգացման, թե՛ ռազմավարւթյունների և քաղաքականությունների մշակման տեսանկյունից։ Լավ արդյունքի պարագայում մենք կունենանք հնարավորություն Հայաստանում խթանել էլեկտրամոբիլների կիրառումը։
Իհարկե հիմա էլ ոլորտը մեծ տեմպերով զարգանում է, բայց Ծրագիրը պետք է օգնի պատասխանել այն հարցին, թե ենթակառուցվածքներն Հայաստանում ինչ վիճակում են գտնվում և ինչպես են դրանք զարգանալու, այդ թվում Կառավարության ամբողջական ներգրավման արդյունքում»,-նշել է նախարարը։

Նախարարը նաև հանձնարարել է ընդլայնել Ծրագրի շահառուների շրջանակը՝ ներառելով քաղաքականություն մշակողնրին և ոլորտային որոշում կայացնողներին, որպեսզի դրանք լինեն առավել հասցեական և համապարփակ։

Հիշեցնենք, որ Ծրագիրը Ծրագիրը նպատակ ունի նպաստել տրանսպորտի ոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված ՀՀ ազգային նպատակների և Փարիզյան համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը։

Այն իրականացվում է 3 Բաղադրիչնեի միջոցով՝

  • Ցածրածխածնային շարժունակության ինստիտուցիոնալիզացում և ռազմավարական պլանավորում,
  • Կարճաժամկետ արգելքների վերացում ցածրածխածնային էլեկտրական շարժունակության ցուցադրական ծրագրերի միջոցով,
  • Քաղաքականության մշակում պիլոտային ծրագրի փորձի հիման վրա ՝ ցածրածխածնային էլեկտրական շարժունակության ընդլայնման և վերարտադրելիության ապահովման նպատակով։
Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ն պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել խաղաղության պայմանագիր

Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության…

1 hour ago

Զուրաբիշվիլին պատրաստ է երկրորդ ժամկետով առաջադրվել նախագահի պաշտոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք…

2 hours ago

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. վարչապետի մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը իր էջում մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպումից: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ…

2 hours ago

«Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից է»․ Կոբախիձե

Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը գլխավոր առաջնահերթություններից են. հայտարարել է Վրաստանի վարչապետ…

2 hours ago

«Սա զվարճալի առաջնություն կլինի». Կանավարոն՝ Ա սերիայի մասին

Իտալիայի հավաքականի, «Ինտերի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն խոսել է իտալական A սերիայի…

2 hours ago

Իրանի հետ սահմանին ծառայություն կիրականացնեն միայն հայ սահմանապահները

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից։…

2 hours ago