Լրահոս 24/7

Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում. Bloomberg

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է որդեգրել ավելի ճկուն մոտեցում և քննարկել Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանները և վերջ դնել պատերազմին, հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի և արևմտյան երկրների ղեկավարների միջև բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյաներին։

Հրապարակայնորեն Զելենսկին շարունակում է պնդել ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումն Ուկրաինայից և բացառում է օկուպացված տարածքների շուրջ սակարկությունները, սակայն ուկրաինացի պաշտոնյաները հասկացրել են, որ իրենք պատրաստ են ընդունել պատերազմի ավարտի անհրաժեշտությունը և «ավելի ճկուն» դիրքորոշում որդեգրել։

Գործակալության զրուցակիցներից մեկի խոսքով՝ սեպտեմբերին Զելենսկու առաջարկած «հաղթանակի ծրագիրն» արժանացել է Վաշինգտոնի սառը ընդունելությանը, և արևմտյան դաշնակիցները մեծացրել են ճնշումը Կիևի վրա՝ ավելի կոնկրետ սցենար ներկայացնելու համար։

Իրավիճակը ճակատում, ֆինանսավորման հետ կապված դժվարությունները և ԱՄՆ-ում նախագահի գալիք ընտրությունը դրդում են Ուկրաինայի դաշնակիցներին «ավելի ուշադիր դիտարկել բանակցությունների միջոցով հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է Bloomberg-ը։

Պաշտոնապես Ուկրաինան պնդում է, որ պետք է իրականացնել Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևը», որը ներառում է վերադարձ 1991 թվականի սահմաններին և գրավյալ տարածքներից ռուսական զորքերի դուրսբերում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հունիսի կեսերին ներկայացրել է հակամարտության դադարեցման իր ծրագիրը։

Այն ներառում է ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, Կիևի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության բացակայության ճանաչում, ՆԱՏՕ-ին անդամակցելուց Ուկրաինայի հրաժարում, ոչ միջուկային երկրի կարգավիճակի ամրագրում, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների չեղարկում։

Կիևն այդ ծրագիրն անմիջապես մերժել է՝ այն անվանելով անընդունելի։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

11 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

13 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

13 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

13 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

15 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

17 hours ago