

Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ըստ կանխատեսումների առաջիկա 24 ժամվա ընթացքում «Միլթոն» փոթորիկը կհզորանա և կներխուժի կենտրոնական Ֆլորիդայի տարածք:
Հինգշաբթի գիշերը ծովում ալիքների բարձրությունը կհասնի 7–9 մետրի, քամու ուժգնությունը կհասնի 40–50 մ/վրկ–ի, որի ժամանակ լուրջ ավերածություններ են տեղի ունենում, շենքեր, շինություններ և տներ են լրջորեն վնասվում, արմատախիլ են լինում ծառեր, ամբողջությամբ ոչնչանում է բուսականությունը։
Որոշ շրջաններում կանախատեսվում է, որ տեղումների քանակը կկազմի օրական 180–230 մմ կամ մեկ քառակուսի մետրի համար երկու հարյուր լիտր։
Համեմատության համար պետք է նշել, որ Երևանում գրեթե այդքան տեղումներ թափվում են տաս ամիսների ընթացքում:
Մինչև ուրբաթ փոթորիկը կհեռանա Ֆլորիդայից և կպտտվի Ատլանտյան օվկիանոսում 400 կիլոմետր հեռավորության վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…