Կիևը պատրաստ է առանց նոր սահմանների ճանաչման հրադադարի՝ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու ու ԵՄ-ին անդամակցելու դիմաց. գրում է Corriere della Sera թերթը՝ նշելով, որ եվրոպական շրջագայության ընթացքում, որը ներառում է Փարիզը, Հռոմը և Բեռլինը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ԵՄ-ից և ԱՄՆ-ից երաշխիքներ ստանալ։
«Զելենսկիի ակտիվությունն ապացուցում է այն պնդումը, որ եկել է հակամարտությունից դուրս գալու ուղիներ փնտրելու պահը, որոնք Ուկրաինային ծնկի չեն բերի։ Սեպտեմբերին Ուկրաինան հակամարտության սկզբից ի վեր ամենամեծ տարածքներն է կորցրել։
Միևնույն ժամանակ, Կուրսկում ուկրաինական ուժերը հայտնվել են Ռուսաստանի թակարդում և չեն կարողանում օգնություն հասցնել Դոնբաս, որտեղ ռուսական ուժերը զգալիորեն գերազանցում են ուկրաինական ուժերին։ Զելենսկին պետք է համոզի եվրոպացիներին և ներկայացնի իր քաղաքական պլանը։
Նա չի կարող պաշտոնապես հրաժարվել տարածքներից, դա չափազանց շատ է ուկրաինացի ցանկացած գործչի համար։
Բայց նա պատրաստ է հրադադար հաստատել ներկայիս ճակատային գծի երկայնքով՝ առանց նոր սահմանների ճանաչման և արևմտյան երաշխիքների դիմաց»,-գրում է թերթը։
Նշենք, որ Հռոմ այցի ժամանակ Զելենսկին կհանդիպի Հռոմի պապի հետ։
Ուկրաինայի ռազմածովային ուժերը, Անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ, հարվածել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանում…
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում հարկային վարչարարությանը։ Նրա…
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե գազի և բենզինի ոլորտում ստվերի մասով լուրջ խնդիր…
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ,…
Նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ հետագա նախընտրական բանավեճերն անիմաստ են, քանի որ նա հրապարակավ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 30 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Սա…