Լրահոս 24/7

ԼՂ բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։

Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

Նշվում է, որ տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

Թիվ 1

Recent Posts

Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ

Կառավարությունը սահմանել է Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում…

6 mins ago

Սերգեյ Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

18 mins ago

Իսրայելը հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի արդյունաբերական գոտուն

Իսրայելը հարվածել է Սիրիայի Հոմս նահանգի Հասիե քաղաքի արդյունաբերական գոտուն: Այս մասին հաղորդում է սիրիական…

26 mins ago

Անահիտ Ավանեսյանն այսօր պատվաստվել է սեզոնային գրիպի դեմ

Առողջապահության նախարարը լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է հատկապես ռիսկի խմբում գտնվող անձանց պատվաստումները և սեփական…

35 mins ago

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ միաժամանակ անասելի շատ զանգեր…

44 mins ago

ՀՀ ԿԸՀ անդամը գործուղվել է Բոսնիա և Հերցոգովինա

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը հոկտեմբերի 4-ից 8-ը գործուղվել է Բոսնիա և Հերցեգովինա։…

52 mins ago