Լրահոս 24/7

Սերգեյ Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով հյուրերին՝ մարզպետի տեղակալը անդրադարձել է համագործակցության ամրապնդմանը․ «Ուզում եմ փոխանցել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ողջույնները։

Մարզպետի անունից ուզում եմ նշել, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է ապակենտրոնացված համագործակցության, մինչ այժմ ձևավորվել են բարիդրացիական լուրջ հարաբերություններ և այդ բարեկամական փոխգործակցության արդյունքում իրականացվել են տարբեր ծրագրեր։ Այսուհետ ևս մենք պատրաստ ենք դրանց ամրապնդմանը միտված նախաձեռնությունների իրականացման»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Աննա Մարտիկյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ չնայած բարդ ժամանակաշրջան է երկու երկրների համար, սակայն վստահ է, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությունն անխախտ է մնալու։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցությանը, մասնավորապես կրթական, մարզական նախաձեռնություններին։

Թիվ 1

Recent Posts

Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության…

2 mins ago

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետ ընտրվելու առիթով: Ուղերձում…

13 mins ago

Սարգսյանն ու Բաուերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը

Հոկտեմբերի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի…

18 mins ago

ԿԳՄՍՆ-ն համապատասխան մարմիններից պարզաբանում է պահանջել

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան…

36 mins ago

Պուգաչովան իր ունեցվածքը մաս-մաս հանում է Ռուսաստանից

SHOT թելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ալլա Պուգաչովան փորձել է արտերկիր տեղափոխել հնաոճ իրեր, այդ…

54 mins ago

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի…

1 hour ago