Ռուսաստանը ողջունում է ԼՂ-ի շուրջ իրադրության ապաէսկալացմանն ուղղված ակցիաները. Զախարովա

 

Ռուսաստանը ողջունում Է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղեւորությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան:

Դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսաստանցի իրենց պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ 2019 թվականի ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնել են քաղաքական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերի շուրջ, ներառյալ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղեւորությունները:

«Այդ այցերը կայացել են նոյեմբերի 17-ի եւ 21-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոորդինացնող դերակատարությամբ,-նշել Է նա:-Դրանց լրագրողներ են մասնակցել Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք այդ համատեղ միջոցառումը դիտում ենք որպես հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումների հաստատմանը նպաստելու կողմերի մտադրությունների դրսեւորում: Գտնում ենք, որ այդօրինակ հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, հարկավոր Է շարունակել, եւ մենք, անտարակույս, կպաշտպանենք դրանք»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը «կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման գործում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

editors

Recent Posts

Վարչապետի խորհրդականը կմեկնի Թուրքմենստան

Վարչապետի խորհրդարական Արտաշես Թումանյանը կգործուղվի Թուրքմենստան։ Նա հոկտեմբերի 21-27-ը Աշգաբադում կմասնակցի «Թուրքմենստանի նավթ և գազ…

8 mins ago

Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին

Սահմանվել են անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության…

26 mins ago

«Վրացական երազանքի» 81 պատգամավոր ստորագրել է նախագահի իմպիչմենտի պահանջով փաստաթուղթը

Այսօր Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 81 պատգամավոր ստորագրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի պահանջով…

41 mins ago

Կանոնակարգի հաստատումը ռիսկի նվազեցման ամենամեծ գործիքն է

Կանոնակարգը ստորագրել ենք օգոստոսի վերջին, հիմա ո՞ր ամիսն է, ինչն ենք շտապում: Եթե մենք կավարտենք,…

56 mins ago

«Պետք է իրավունքի ստանդարտ ունենանք». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:…

1 hour ago