Լրահոս 24/7

Սարգսյանն ու Բաուերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը

Հոկտեմբերի 9-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է հիմնադրամի՝ որպես հուսալի և կառուցողական գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Նա, մասնավորապես, ընդգծել է 1800 համայնքային ոստիկանների կարողությունների զարգացման համար համատեղ իրականացված աննախադեպ վերապատրաստումները և վստահություն հայտնել, որ դրան հաջորդող ընդլայնված վերապատրաստումները թույլ կտան համայնքային ոստիկանության բարեփոխումների համար ինստիտուցիոնալ կարողություններ ձևավորել։ Փոխնախարարն անդրադարձել է նաև ՆԳՆ ենթակա ծառայությունների բարեփոխումներին, օրենսդրական նախաձեռնություններին և համագործակցության ընդլայնման ուղիներին։

ՄԱԿ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ողջունել է ՆԳՆ բարեփոխումների ընթացքն ու հաջողությունները։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու ընդլայնել այն՝ հավելելով, որ ՆԳՆ ոլորտային բարեփոխումները կարող են ծառայել որպես միջազգային օրինակելի փորձ։

Հանդիպմանը քննարկվել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը, միգրացիոն կառավարման բարեփոխումներին, Հայաստանի ժողովրդագրական նոր ռազմավարության իրականացմանը, «Սեյֆ յու» հավելվածի օպերատիվ կիրառմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։

Թիվ 1

Recent Posts

17-ամյա տղաները ձերբակալվել են

Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 9-ի գիշերը՝ ժամը 23-ին, Բադալ Մուրադյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայով երթևեկության…

14 mins ago

Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կընդունեն իրողությունները. Աթանեսյան

Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի…

30 mins ago

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը…

34 mins ago

Ինչի՞ է սպասում Էրդողանը. Աթանեսյան

Anadolu-ն փոխանցում է սոցիալական X հարթակում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի գրառումը, որ Լիբանան մարդասիրական…

37 mins ago

Տոնակատարություններով պայմանավորված՝ կփոխվի ավտոբուսային երթուղիների աշխատանքը

«Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն…

40 mins ago

Երթևեկության փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցների խաչմերուկում

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիգրան…

1 hour ago