Որակյալ ժամանց

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը, Միջազգային օգնության ու համագործակցության պատասխանատու Իրինա Մովսեսյանը և ԵՄ փորձագետ Փիլիպոս Միթլթոնը, ով այս օրերին Երևանում է՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով։

Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող այս ծրագրի շրջանակում ԵՄ փորձագետը գործուղվել է Հայաստան՝ ուսումնասիրելու մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակը, ազգային իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որի արդյունքում զեկույց կպատրաստի՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ ու դիտողություններ՝ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով։

Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ ջանքերը՝ Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության իրավունքի զարգացման գործում՝ հույս հայտնելով, որ ծրագրի իրականացումը կնպաստի համապատասխան իրավական դաշտի բարելավմանը ու անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության զարգացմանը։

ԵՄ փորձագետն առաջիկա օրերին կաշխատի Գործակալության մասնագետների հետ, կհանդիպի պետական մի շարք կառույցների ներկայացուցիչներին։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

3 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

4 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

7 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

7 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

8 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

8 hours ago