Լրահոս 24/7

Կառլ 3-ը չի մասնակցի COP29-ին. Աթանեսյան

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով Sky News հեռուստաալիքին, հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ 3-ը չի մասնակցի եկող ամիս Բաքվում կայանալիք COP29-ին: Պատճառը միապետի առողջական վիճակն է. փետրվարին բժիշկները նրա մոտ ախտորոշել են «անորոշ ձեւի քաղցկեղ»:

Ներկայումս նա բուժում է ստանում: Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի թագավորը ներկա է գտնվել Դուբայում COP 28-ի բացման հանդիսավոր արարողությանը: Կառլ 3-ը հայտնի է շրջակա միջավայրի պահպանման հարցերի նկատմամբ հետաքրքրվածությամբ եւ մտահոգություններով: Ադրբեջանական մամուլը, սակայն, հետաքրքրվել եւ պարզել է, որ, չնայած առողջական լուրջ խնդիրներին, Մեծ Բրիտանիայի միապետը պատրաստվում է հեռավոր եւ երկարատեւ ճամփորդության: Հաջորդ շաբաթ նա տասնմեկ օրով մեկնում է Ավստարալիա եւ Սամոայի կղզիներ, բայց բժիշկների խորհրդով չի այցելի Նոր Զելանդիա:

«Բաքվում COP 29-ը կբացվի նոյեմբերի 11-ին, Մեծ Բրիտանիայի միապետի Ավստրալիայից վերադարձից ընդամենը երկու շաաբթ հետո»-դառնացածության ակնհայտ ենթատեքստով գրում է Բաքվի լրատվամիջոցը: Առհասարակ Կլիմայի հարցերով Բաքվի խորհրդաժողովին առաջատար երկրների ներկայացվածությունը բավական խնդրահարույց է: Հայտնի է, որ Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորելու է նախկին պետքարտուղար Քերին:

Նա Բայդենի խորհրդականներից մեկն է: Ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի նախագահի կամ վարչապետի Բաքու այցի հավանականությունը գրեթե զրոյական է: Ռուսաստանում դեռեւս չեն կողմնորոշվել՝ նախագահ Պուտինը կմեկնի՞ Բաքու, թե՞ նրան կփոխարինի վարչապետ Միշուստինը: Ռուսաստանի նախագահի կամ նույնիսկ վարչապետի նեերկայությունը բազմաթիվ երկրների առաջնորդների կարող է ստիպել, որ Բաքու չմեկնեն: Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների եւ Եվրամության երկրների մեծամասնության համար այլեւս «բանակցունակ չէ»: Ըստ երեւույթին, Արեւմուտքի եւ եվրաատլանտյան քաղաքակրթության դեմ Իլհամ Ալիեւի ծավալած կոշտ հռետորաբանության պատճառներից մեկն էլ այն է, որ եվրոպական ազդեցիկ երկրներից շատերի առաջնորդները COP29-ին անձամբ մասնակցելու ցանկություն չեն դրսեւորել: Առ այս պահը հայտնի չէ, թե Բաքվի խորհրդաժողովին ի՞նչ մակարդակով են ներկայանալու Պարսից ծոցի միապետությունները եւ Իրանը: Ըստ տեղեկությունների, չի հաջողվում հաղթահարել տարաձայնությունները՝ պե՞տք է ընդունել նավթի եւ գազի արդյունահանման ծավալների կրճատման որոշում, թե՞ ոչ:

Պարսից ծոցի միապետությունները պնդում են, որ Եվրամիությունը եւ կլիմայի փոփոխություններով խիստ մտահոգ երկրները նավթ եւ գազ արդյունահանող երկրների վնասները պետք է փոխհատուցեն: Խոսքը շուրջ մեկ տրիլիոն դոլար արժեցող հիմնադրամի ստեղծման մասին է, բայց թե ով եւ ինչպես պետք է հանգանակի այդ հիմնադրամը՝ համաձայնություն չկա: Ամեն դեպքում Մեծ Բրիտանիայի միապետի ներկայությունը քաղաքական զգալի առավելություն կտար COP29-ին եւ, գուցե, կնպաստեր տարաձայնությունների մեղմացմանը: Բայց Կառլ 3-ը կմնա տանը: Իսկ ո՞վ կգլխավորի բրիտանական պատվիրակությունը: Կասպից ավազանում բնապահպանական իրավիճակն աղետալի է:

Դրանում պատասխանատվության հսկայական բաժին ունի BP-ն: Նա ադրբեջանական «Ազերի-Գյունեշլի-Չիրաղլի» նավթային հանքավայրի շահագործման եւ Բաքու-Ջեյհան նավթամուղի գլխավոր օպերատորն է, միջազգային կոնսորցիումի առաջին բաժնետերը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

9 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

12 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

13 hours ago