Հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անցկացվել են դռնփակ քննարկումներ՝ կապված Գազայի հատվածում եւ Լիբանանի հարավում իրավիճակի եւ տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին:
Anadolu գործակալության տեղեկացվածությամբ՝ զեկույցով հանդես են եկել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Գյուլերը եւ Ֆիդանը: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը ներկաայցրել են իրենց մոտեցումները: Ի՞նչ հայտարարի է եկել Թուրքիայի խորհրդարանը՝ ոչ մի տեղեկություն առայժմ հայտնի չէ:
Թուրքական աղբյուրները փոխանցում են նախագահ Էրդողանի գնահատականը, որ «սիոնիզմին հաջողվել է իշխող հանրային կարծիք ձեւավորել Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, եւ դա նրա գլխավոր հաջողությունն է»:
Էրդողանն այդպիսով խոստովանել է, որ հակաիսրայելական կոալիցիա չի հաջողվում ձեւավորել: Արդյունավետ չէ նաեւ իսլամական համերաշխության գործոնը: Իսրայելական vestygo.il-ը փոխանցում է Դյուսելդորֆի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդմանի տեսակետը, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «հակասեմիտ է»:
Նա օրերս հայտարարել է, որ Ռուսաստանում «տպավորված են Իսրայելին Իրանի հասցրած հրթիռային հարվածներով»: Պրոֆեսոր Ֆրիդմանը խորհուրդ է տվել լուրջ ուշադրություն դարձնել նաեւ Թուրքիայի նախագահի խոսույթի «արմատական փոփոխությանը». վերջին շրջանում Էրդողանը «Իսրայել» կամ «հրեական պետություն» անվանումների փոխարեն օգտագործում է «սիոնիզմ» կամ «սիոնիստներ» բնորոշումը, որ կարելի է համարել «հակասեմիտականության դրսեւորում»: «Տասնյակ հազարավոր հրեաներ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից լքել են Ռուսաստանը, եւ Պուտինի իշխանությունը նրանց դեմ ատելություն է քարոզում: Պուտինը ցանկանում է, որ ռուսաստանցի բոլոր հրեաները նմանվեն Վլադիմիր Սոլովյովին»-ասել է պրոֆեսոր Ֆրիդմանը եւ դիտարկել, որ «հակասեմիտականության հողի վրա հնարավոր է ձեւավորվի ռուս-թուրքական նոր համագործակցություն»:
Միջազգային մամուլում փորձագիտական տեսակետ կա, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ԱՄՆ նախագահին ներկայացրել է «նոր Մերձավոր Արեւելքի ծրագիրը»: Ամերիկյան պաշտոնական աղբյուրները դա չեն հաստատում, բայց Իսրայելին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող միանշանակ աջակցության հիմնական պատճառ է դիտվում տարածաշրջանում ազդեցություն պահպանելու մոտիվացիան: Պաղեստինի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւի հիմքով կարգավորելու հարցում Ռուսաստանը եւ Թուրքիան նույն սկզբունքն են պաշտպանում՝ «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար»:
Ֆորմալ առումով Պաղեստինի անկախ պետության հեռանկարը պաշտպանում է նաեւ ԱՄՆ-ը, բայց գործնականում Վաշինգտոնը սատարում է Պաղեստինի ինքնավարության իսրայելական քաղաքականությանը: Մերձավոր Արեւելքի նոր ստատուս-քվոն, ինչին ձգտում է հասնել Իսրայելը, Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների դեմ է, թեեւ հրապարակային հռետորաբանությաբ Նաթանյահուն թիրախավորում է միայն Իրանի «չարիքի առանցքը»: Խնդրի նրբությունը, հավանաբար, նրանում է, որ Թուրքիան, Իրանը եւ Ռուսաստանը «սիոնիզմի դեմ միավորվելու» ընդհանուր-կոնսեսուսային մոտիվացիա չունեն:
Ավելին, նրանք Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական մրցակիցներ են, եւ Իսրայելն այդ հանգամանքը շատ արդյունավետորեն է օգտագործում: Թուրքիայի նախագահին չի հաջողվում անգամ Ադրբեջանին պահել «հակասեմիտական ընդհանուր գծի» մեջ, Բաքուն շարունակում է զարգացնել եւ խորացնել Իսրայելի հետ ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը, մնալ հրեական պետության նավթի հիմնական մատակարարը: Ի՞նչ հեռանկար է ուրվագծվում Մերձավոր Արեւելքի համար: Պատերազմն անվերջ չի տեւելու:
Թվում է՝ Իսրայելին հաջողվել է, թեեւ Նաթանյահուի համար ռեպուտացիոն ծանր կորուստներով, հասնել նրան, որ միջազգային դերակատարները լռելյայն ընդունեն, որ վերադարձ 1967թ. սահմաններին չի լինելու, Պաղեստինի անկախ պետություն մոտակա տասնամյակների ընթացքում չի հռչակվելու: Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, երեւի, ստիպված կլինեն ընդունել իրողությունները:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…