Categories: Հայաստան

Քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք ավելի շուտ, քան 27 տարեկանը, վճարեն 10մլն դրամ և ծառայեն 1 ամիս. պատգամավոր

 

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ իր՝ «Արագացված զինվորական ծառայության մասին» օրինագիծը արտագաղթի դեմ պայքարի միջոց է:

Քանի որ այս օրինագիծը վերջին օրերին  մեծ աժոտաժ է առաջացրել հանրության շրջանում, Սարգսյանը հրապարակեց մի քանի թվային տվյալներ: Ըստ Սարգսյանի հրապարակած տվյալների՝ 2012 թվականին 8230 քաղաքացի չի ծառայել հայկական բանակում: Մի մասը ազատվել են, մյուս մասը՝ արտագաղթել: 2013 թվականին չի ծառայել 7800 քաղաքացի, 2017-ին՝ 7800:

«Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքը ենթադրում է լրացումներ կատարել 2005թ-ից գործող օրենքում, այն է՝ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, վճարել 3.6մլն դրամ, խուսափել պատասխանատվությունից և առհասարակ չծառայել հայկական բանակում:

«Առաջարկում եմ, որ քաղաքացիները վերադառնան հայրենիք ավելի շուտ, քան 27 տարեկանը, վճարեն 10մլն դրամ և արագացված կերպով ծառայեն 1 ամիս»,-ասաց Սարգսյանը:Պատգամավորի խոսքով՝ շատ քաղաքացիներ կգնան այս քալին, ինչի արդյուքնում մեր բանակը կհզորանա:

Ինչպես նշեց պատգամավորը, ՀՀ-ում քաղաքացիները շատ տարբերակներ ունեն ու բազմաթիվ քայլերի են դիմում, որպեսզի խուսափեն ծառայությունից: Օրինակ՝ գնում են երկրից, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը և վերադառնում 27-ից հետո, կամ գնում են ուրիշ երկիր, երեխա ունենում այլ երկրում, որ լինի ուրիշ երկրի քաղաքացի: Սա միայն մեկ անձի շուրջ կատարվող երևույթ չէ, և Սարգսյանի պնդմամբ, երիտասարդները գնում են երկրից՝ իրենց հետ տանելով ֆինանսական միջոցները, ընտանիքի անդամներին, ընկերներին:

Սարգսյանի կարծիքով՝ այս նախագծի շնորհիվ ՀՀ են վերադառնալու այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են գալ, բայց չեն գալիս մինչև 27 տարեկանը՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:

Սարգսյանը նշեց նաև, որ պատգամավորների շրջանում մեծամասամբ հավանության է արժանացել այս նախագիծը, իսկ ինչ վերաբերում է ՊՆ-ին, դեռ քննարկում չի եղել պաշտպանության նախարարի հետ: Փոխարենը՝ քննարկումներ են եղել փոխնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի ընթացքում եկել են այն եզրահանգման, որ լրջորեն պետք է քննարկվի այս հարցը և առայժմ ոչինչ հստակ չէ:

editors

Recent Posts

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային…

36 mins ago

Մարդը բարձրագույն արժեք է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/share/r/1E4rkp58W2/?mibextid=UalRPS

1 hour ago

Շշալցված ջրում գիտնականները թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի և Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի հարավային համալսարանի գիտնականների միջազգային թիմը պերֆտորալկիլային…

1 hour ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի…

2 hours ago

Իջևանում էլեկտրական շչակ կգործարկվի

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի…

3 hours ago

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է…

3 hours ago