Լրահոս 24/7

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին հարվածելու որոշում չի ընդունել, հարցը չի դրվել քվեարկության:

Ռազմական կաբինետը նույնիսկ վարչապետ Նաթանյահուին կամ պաշտպանության նախարար Գալանտին «օպերատիվ իրավիճակից բխող որոշում կայացնելու» լիազորություն չի տվել:

Ynet.go.il-ի մեկնաբանի գնահատմամբ՝ կառավարությունը «որոշում չի կայացրել՝ պահպանելով հանկարծակիության ինտրիգը»-բայց միաժամանակ ավելացնում, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի եւ ԱՄՆ նախագահ Բայդենի «միջեւ հեռախոսազրույցը ծանր է եղել»: Ըստ տեղեկությունների, Բայդենը պահանջել է վերջ տալ Բեյրութի ռմբակոծություններին եւ վերսկսել Գազայում հրադադարի հաստատման բանակցությունները:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ եւ Իսրայելի պաշտպանության նախարարների վերջին՝ հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցն «ամերիկյան կողմը բարձր նոտաներով է անցկացրել»: Գազայի հատվածում եւ Լիբանանում հրադադարի հաստատումը կարող է լուրջ ազդեցություն թողնել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա:

Իսրայելցի քաղաքական մեկնաբան Աթամար Այհների կարծիքով՝ ԱՄՆ-Իսրայել «առկախ հարաբերությունները ձեռնտու են Նաթանյահուին, քանի որ նման իրավիճակում պաշտպանության նախարար Գալանտի Վաշինգտոն այցը հետաձգվում է»: Իսրայելում կա՞ կառավարական ճգնաժամի նախադրյալ: Մամուլին հայտնի է դարձել, որ ռազմական կաբինետի նիստին սուր բանավեճ են ունեցել տրանսպորտի եւ պաշտպանության նախարարները: Նախօրեին բանակի հրամանատարությունը տրանսպորտի նախարար Միրի Ռեգեվին քննադատել է «պահեստազորայիններին ռազմաճակատ հասցնելու բավարար միջոցներ չհատկացնելու» համար: Գազայի հատվածում ռազմական սրացումից մեկ տարի է անցել: Թեեւ Նաթանյահուն երբեմն սուր քննադատության է ենթարկվում, բայց շարունակում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդուհանդերձ, նա կոալիցիոն համաձայնության վարչապետ է եւ մեծապես կախված է աջ-արմատական ուժերից:

«Իսրայելի դեմ արձակված 180 հրթիռների դիմաց պատասխանն ուշանում է»-կառավարության նիստից նման հետեւություն է արել Vesty.go.il-ի մեկնաբանը եւ ավելացրել, որ «երկրի հյուսիսը գրեթե ամենժամյա ռեժիմով ենթարկվում է հրետակոծության»: Տարբեր տեղեկություններով Իսրայելի հյուսիսային տարածքներից շուրջ կես միլիոն մարդ է տարհանվել:

Նման իրավիճակը չի կարող չազդել Իրանին պատասխան հարված հասցնելու որոշման կայացմանը: Ոչ ոք, իհարկե, չի կարող բացառել, որ ինչ-որ պահի Իսրայելն, այնուամենայնիվ, կհարվածի Իրանին կամ կիրականացնի «թիրախային ոչնչացման» գործողություն: Տվյալ դեպքում կարեւորն իրավիճակի «զգայունության կառավարումն» է, որ փորձում է իրականացնել Միացյալ Նահանգները: Վաշինգտոնն, իհարկե, շարունակում է մնալ հրեական պետության ռազմավարական դաշնակիցը եւ նրա անվտանգության երաշխավորը: Բայց Միացյալ Նահանգներին մերձավորարեւելյան լայնածավալ պատերազմը ձեռնտու չէ:

Ոչ թե նրա համար, որ «յանկիները պացիֆիստ» են, այլ՝ որ պատերազմը տարածաշրջանի «դռները բացելու է» այլ դերակատարների առջեւ: Այդ հարցում ԱՄՆ-ը եւ Իրանը կարող են «ջենթլմենական համաձայնության» գալ:

Թիվ 1

Recent Posts

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

20 minutes ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

15 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

18 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

19 hours ago