Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին, որի ընթացքում նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի տեղ չի նշվում, որ «Հայաստանի Հանրապետության որեւէ ինքնիշխան իրավազորություն որեւէ կերպ սահմանափակվելու է կամ որեւէ այլ երկիր վերահսկողություն է սահմանելու Հայաստանի Հանրապետության մեկ քառակուսի մետր տարածքի վրա»։
«Սա ընդհանրապես չի կարող լինել։ Ուստի դիմում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Այս փաստաթղթում կան տարբեր ասպեկտներ, քանի որ եռակողմ հայտարարության մեկ կետը չի կարող առանձին դիտարկվել։
Հիմա եկեք նայենք մնացած կետերին.
▪️Որտե՞ղ է այժմ Լաչինի միջանցքը։
▪️Որտե՞ղ են այն խաղաղապահները, որոնք, ըստ եռակողմ հայտարարության, պետք է տեղակայվեին Լեռնային Ղարաբաղում.
▪️Որտե՞ղ է եռակողմ հայտարարության յոթերորդ կետը, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։
▪️Ինչո՞ւ ներքին տեղահանվածներն ու փախստականները չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ։
Այս ամենը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում»,- ասել է նա։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…