Լրահոս
13.10.2024

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը,
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։

Եկեղեցու վերաօծման կարգը կատարվել է` հանդիսապետությամբ` Արթիկի Թեմի Առաջնորդական Տեղապահ Հայր Նարեկ Վարդապետ Ավագյանի, ձեռամբ` Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի, աղոթակցությամբ`գյուղի հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանի։

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման նախաձեռնությունը դեռևս 1994 թվականին ստանձնել էր Մկրտչյանների ընտանիքը, կառուցումից հետո այն օծվել է 2001թվականին, այսօր Մկրտչյան ընտանիքի զավակ, բարերար Տիգրան Արտաշեսի Մկրտչյանի կողմից վերանորոգվելուց և բարեկարգվելուց հետո եկեղեցին նորից վերաօծվել է։

Եկեղեցու վերաօծումից հետո օծվել է բակում տեղադրված խաչքարը և հարգանքի տուրք է մատուցվել Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։

Լրահոս
Շպագատը մի քիչ վտանգավոր է, հատկապես եթե վարժված չես․ Քոչարյան
16:49

Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին
16:25
Պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին
«Եթե» չկա, մենք հաղթելու ենք. Սամվել Կարապետյան
16:10
«Եթե» չկա, մենք հաղթելու ենք. Սամվել Կարապետյան
«Բոլորին դեմ եմ»-ը «գործ կարելու» ակցիա է իրականացնում
15:57

Ես սարքող, կառուցող մարդ եմ, ես քանդող, բռնող չեմ. Գագիկ Ծառուկյան
15:34

Վարդի ու բանջարեղենի առաջին խմբաքանակը դուրս է եկել դեպի ԵՄ. վարչապետ
15:12

ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ
14:52

Սեպտեմբերից 229 դպրոց փակելու մասին տեղեկությունները կեղծ են
14:43

Ռուսաստանից ընտրակաշառքով եկողներն արդեն ձերբակալվում են. Ռուբինյան
14:36

ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի Հայաստանի համար, այլ ոչ թե հակառակը․ Փաշինյան
14:13

Մարտի 1-ի գործով Սաշա Աֆյանի վերաբերյալ քննությունը շարունակվում է
13:55

Ինքը թվաբանությունից շատ հեռու է. Ռոբերտ Քոչարյան
13:34
Ինքը թվաբանությունից շատ հեռու է. Ռոբերտ Քոչարյան
Զվարթնոց» է ժամանել NVIDIA Blackwell-ի առաջին խմբաքանակը․ Հայրապետյան
13:21

Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է նյութապես շահագրգռելու և փողերի լվացման դեպքով
13:05

«Արարատցեմենտ»-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ
12:45