«Սահմանազատումը պետք է հաստատագրի այդ սահմանի իրական լինելը։ Ինչքան կտևի՞… Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է այդ պրոցեսը։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա նշեց, որ պետական սահմանի չգոյությունը կարող է պատերազմների հիմք հանդիսանալ։
«Ինչքան շուտ մեր հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն հարևան երկրները մեզ հետ միասին»,- ասաց Քոչարյանը։
ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց, որ անկախությունը միշտ պետք է պաշտպանել, բոլորը՝ իշխանություն, ընդդիմություն, պատրաստ լինել դրան. «Այդտեղ է խնդիրը, որը դեռ լուծված է։ Պատասխանատվությունը մեր երկրի, Զինված ուժերի կայացման հանդեպ, տարբեր ընկալումների միջով է անցնում»։













