Լրահոս 24/7

Զինվորական կացարանի հրդեհի գործով երկու մեղադրյալ կալանավորվել է

Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը. հայտնել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով ս․թ․ օգոստոսի 23-ին կայացած դատական նիստում ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նույն քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի վերաբերյալ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվել և նրանց նկատմամբ ընտրվել էր 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք այլընտրանքային խափանման միջոցները։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հոկտեմբերի 7-ի և 11-ի որոշումներով Տուժողների լիազոր ներկայացուցչի և հանրային մեղադրողի կողմից բերված հատուկ վերանայման բողոքներն ամբողջությամբ բավարարվել են, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումները բեկանվել են, և քրեական վարույթով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին անգամ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ 2023թ. հունվարի 19-ին հրդեհ էր բռնկվել Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել էր 15 զինծառայող։

Թիվ 1

Recent Posts

Ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում. ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Ֆեդերացիայից։…

10 mins ago

Հայտնի են հեծանվասպորտի ՀՀ չեմպիոնները

Երևանի հեծանվահրապարակում հոկտեմբերի 10-13-ը կայացել է հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը: Տարբեր տարիքային խմբերում խաղարկվել են մեդալներ…

22 mins ago

Լիտվայում մեկնարկում են Strong Griffin 2024 միջազգային զորավարժությունները

Հոկտեմբերի 14-ին Պաբրադում գեներալ Սիլվեստրաս Ժուկաուսկասի անվան զորավարժարանում, որը գտնվում է Բելառուսի հետ Լիտվայի սահմանի…

35 mins ago

Խաչատուր Բալասանյանը չի կալանավորվի

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կալանքը որպես…

44 mins ago

Ալիևն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն, ինչը խաղաղության պայմանագրում արդեն…

49 mins ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան…

1 hour ago