Լրահոս 24/7

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման:

Քննարկվել են ընթացիկ ծրագրերը, փորձագիտական մակարդակով հարաբերությունների ամրապնդումը, կարողությունների զարգացումը։

Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և դրա շրջանակներում նախատեսվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը:

«Ակնհայտ է, որ ապահովագրության ներդրումը ձեռնտու է բոլորին:

Գերմանիայում նույնպես առողջապահական, սոցիալական հարցերը մշտապես օրակարգում են և բյուջեի հիմնական մասնաբաժինն են կազմում: Սա մեծ բարեփոխում է` ուղղված գրպանից ծախսերը կրճատելուն, և կարծում եմ, բոլոր քաղաքացիները կօգտվեն դրանից»,-նշել է դեսպանը:

Որպես համագործակցության ուղղություն` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը` ուղղված լսողության բնածին կորստի վաղ հայտնաբերմանը:

Սքրինինգի փուլերի հաջորդականության ապահովման նպատակով նախարարը դեսպանի հետ քննարկել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ արտադրող գերմանական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը, քանի որ լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև այժմ պետության կողմից փոխհատուցվող կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում:

Նախարարը կարևորել է նաև ուռուցքաբանական հիվանդությունների և բարդ դեպքերի վարման նպատակով հայ և գերմանացի մասնագետների միջև փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնումը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

15 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

16 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago