Իրաքում շարունակվող ցույցերի պատճառով երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին քիչ առաջ հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ուղարկելու խորհրդարանին։ Այս մասին րոպեներ առաջ հայտնեցին միջազգային լրատվամիջոցները։
Հրաժարականը ներկայացվել է այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ուժայինները կրակ էին բացել ու սպանել ցուցարարներին։ Դրանից հետո երկրի շիական հոգևորական առաջնորդ այաթոլլահ Ալի Սիսթանին խորհրդարանին կոչ էր արալ չաջակցել երկրի կառավարությանը։