Լրահոս
18.10.2024

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ ելքով ավտոպատահարների կանխարգելման ուղղությամբ։

Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում վերլուծության են ենթարկվել Երևան քաղաքի հիմնական մայրուղիներում տեղի ունեցած՝ մահվան ելքով կամ առողջությանը պատճառված վնասվածքներով ավտոպատահարների վերաբերյալ քրեական վարույթները։

Վերլուծությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի՝ Սիլիկյան Նոր խճուղու հետ հատվող հատվածում առկա կամրջի ճանապարհահատվածում մեծ թիվ են կազմում ինչպես մահվան ելքով, այնպես էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, ինչպես նաև նյութական վնասով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները։ 2022թ․ դեկտեմբերին, 2024թ․ ապրիլ, մայիս և սեպտեմբեր ամիսներին նշված ճանապարհահատվածում մահվան ելքով 4 պատահար է տեղի ունեցել, որոնցից 3–ի դեպքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել երկաթե արգելապատնեշներին և ընկել կամրջի տակով անցնող ճանապարհահատված։ Իսկ մեկի դեպքում երկու մոտոցիկլետ բախվել են միմյանց։

Տվյալ ճանապարհահատվածում վթարների առաջացումը բացառելու կամ գոնե էապես նվազեցնելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի կողմից միջնորդագիր է ներկայացվել Երևանի քաղաքապետարան՝ Երևան քաղաքի Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի՝ Սիլիկյան Նոր խճուղու հետ հատվող կամրջի մոտ՝ արագություն սահմանափակելուն ուղղված միջոց ձեռնարկելու, երկու ուղղություններով, զգուշացնող համապատասխան ճանապարհային նշաններ տեղադրելու, նախքան ճանապարհի շրջադարձային հատվածին հասնելը լուսաանդրադարձիչ ներկով հավելյալ նշագծում կատարելու, ինչպես նաև տվյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասը և մայթը իրարից բաժանող հատվածում որոշակի բարձրություն ունեցող բետոնե պատնեշներ տեղադրելու հարցերը քննարկելու համար։

Ի պատասխան հիշյալ միջնորդագրի՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացվել է, որ ուսումնասիրվել է նշված ճանապարհահատվածը՝ բացակայող ճանապարհային նշաններով կահավորելու, մասնավորապես կորացման հատվածում «շրջադարձի ուղղություն» ճանապարհային նշաններով և ճանապարհի կորացման հատվածում արհեստական եղանակով արագությունը մեղմելու տեխնիկական միջոցներ կիրառելու համար։

Բացի այդ, լուծվել է նաև Երևան քաղաքի Սիլիկյան նոր խճուղում՝ 2/76 հասցեի հարակից ճանապարհահատվածում լուսանկարահանող արագաչափ տեղադրելու հարցը։

Լրահոս
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
11:55
Մինսկին ու Երևանին միավորում են պատմական ընդհանուր էջերը. Լուկաշենկո
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
11:35
Քանի դեռ ունենք ապագան կառուցելու կամք, ՀՀ Անկախության պատմությունը չի կարող ավարտված լինել․ Օհանյան
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
11:19
Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
11:07
Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
11:05
Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ. Ռուբինյան
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
11:02
Այսօր ՀՀ անկախության 35-ամյակն է
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
18:20
Թրամփը Իրանի հարցում երեք տարբերակ է նշել
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
17:56
Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս – Հարավ» միջանցքին մասնակցությունը
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
16:53
Մոսկվայի վրա հարձակման ժամանակ առաջին անգամ կիրառվել է «Պելիկան» հրթիռը
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
16:00
Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
14:35
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվող պարգևավճարներից
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
13:41
Հիմա մենք ունենք դպրոց, որտեղ աշակերտները կարող են սովորել, ստեղծագործել, զբաղվել սպորտով, մրցակցել. վարչապետ
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
13:09
Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից. Արամ Սարգսյան
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
12:02
Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան
18:52
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն․ Նարեկ Կարապետյան