Լրահոս 24/7

Ընկերությունը վերականգնել է 500 մլն դրամ չվճարված հարկը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ պարենային և ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտրի գործունեությամբ զբաղվող ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում ներառվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս։

Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։

Ընկերության կողմից արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 500.000.000 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության…

6 mins ago

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական…

15 mins ago

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում…

25 mins ago

Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումը չեղարկվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված…

28 mins ago

Մեկնարկել է Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հանդիպումը

Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի…

31 mins ago

Քննարկվել է մշակութային, կրթական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Գերմանիայի Սաքսոնիա Անհալթ…

44 mins ago