Լրահոս 24/7

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության դեմ՝ «Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով»:

Երկուշաբթի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները սահմանվում են «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր փոխանցելու համար»։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքը։

Սև ցուցակում են հայտնվել իրանական երեք ավիաընկերություն և երկու առևտրային կազմակերպություն: Ցուցակում ներառված է նաև երկու ընկերություն, որոնք «զբաղված են հրթիռների և արկերի արձակման համար օգտագործվող վառելիքի արտադրությամբ»։

Բացի այդ, խորհուրդը որոշել է սահմանափակող միջոցներ կիրառել Իրանի պաշտպանության փոխնախարար Սեյեդ Համզեհ Ղալանդարիի, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի ակնառու պաշտոնյաների, ինչպես նաև ԵՄ-ում գրանցված Iran Aircraft Manufacturing Industries և Aerospace Industries Organization ընկերությունների գործադիր տնօրենների դեմ:

Ըստ պատժամիջոցների՝ կսառեցվեն պատժամիջոցների ենթարկվածների ֆինանսական ակտիվները, կարգելվի անհատների մուտքը Եվրամիություն։

Բացի այդ, կարգելվի միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ուղղակի կամ անուղղակի տրամադրումը ցուցակում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց, կազմակերպություններին կամ մարմիններին:

Թիվ 1

Recent Posts

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհերԻսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող…

1 hour ago

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում,…

2 hours ago

Դեպի Մեղրի ճանապարհի մի հատվածը փակ կլինի

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2,…

2 hours ago

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական…

2 hours ago

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում…

2 hours ago

Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումը չեղարկվել է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված…

2 hours ago