Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Մոսկվա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում նա հանդիպում է ունեցել Հայ ուսանողական միության ներկայացուցիչների հետ, որի կազմում ընդգրկված են Մոսկվայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողները։
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի ծրագրերն ու նախաձեռնությունները, ապա հարցուպատասխանի ձևաչափով զրուցել երիտասարդների հետ։
Հարցերը հիմնականում առնչվել են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխություններին և լրացումներին, Հայաստանի երիտասարդության հետ փոխգործակցության ձևաչափերին, ինչպես նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություններին:
Ուսանողները կարևորել են նաև սեպտեմբերի 17-20-ն անցկացված Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին նրանցից շատերը հնարավորություն են ունեցել մասնակցել։
Հանդիպման ավարտին Հայ ուսանողական միության նախաձեռնող թիմի ներկայացուցիչներ Գուրգեն Ավակյանը և Կարեն Սարդարյանը ներկայացրել են առաջիկա ծրագրերն ու առաջիկա անելիքները։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…