Լրահոս 24/7

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհերԻսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով չորս իսրայելցի զինվոր է զոհվել, մոտ 70-ը վիրավորվել են, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հըզբոլլահը»։

Խմբավորման մամուլի ծառայության տվյալներով՝ հարվածը հասցվել է ի պատասխան հինգշաբթի հարավային Լիբանանում և Բեյրութում Իսրայելի հարձակումներին։

Ինչպես հայտնում է Times of Israel-ը, վկայակոչելով նախնական հետաքննության տվյալները, «Հըզբոլլահը» Միջերկրական ծովից երեք «Միրսադ» անօդաչու թռչող սարք է արձակել, որից երկուսը խոցվել են, մեկն անհետացել է ռադարներից՝ շատ ցածր թռչելու արդյունքում:

Ըստ իսրայելական Alma Research կենտրոնի՝ այդ տեսակի դրոններն ունեն «120 կիլոմետր ոչնչացման շառավիղ, առավելագույն արագությունը 370 կմ/ժ է, կարող են կրել մինչև 40 կգ պայթուցիկ և թռչել մինչև 3 կմ բարձրությամբ»:

«Հըզբոլլահը» հայտարարության մեջ սպառնացել է նոր հարձակումներով, եթե Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվեն Լիբանանի հարավում:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago