Լրահոս 24/7

Այս տարի Երևանում փոխարինման նախատեսված 500 վերելակից 384-ը արդեն իսկ հասցեներում են

Այս տարվա ծրագրի շրջանակում, որի ընթացքում նախատեսվում է փոխարինել 500 վերելակ, 384-ը արդեն իսկ հասցեներում է, որոնցից 191-ը ՆԳՆ անվտանգության կենտրոնի դրական եզրակացությունը ստացել է:

Դրանցից 154-ն արդեն իսկ շահագործման փուլում են: Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

«Մնացածի շրջանակում ընդունման-հանձնման գործընթացները շարունակվում են: 20 վերելակ այս պահի դրությամբ գտնվում են ճանապարհին և կհասնեն Երևան համայնք: Մնացած 94-ն արդեն իսկ պահեստավորված են և մոտակա շաբաթվա ընթացքում մուտք կգործեն հասցեներ:

Վստահաբար տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում նախատեսված 500 վերելակը կտեղադրվի սահմանված ժամկետների շրջանակներում»,- նշեց Արսեն Կարոյանը:

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago