Լրահոս 24/7

ԱԺ-ում անդրադարձել են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանական լսումների ժամանակ պատասխանել է երկակի ստանդարտների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցադրմանը․

«Ենթադրում եմ՝ կարող ենք ավելի կոնկրետ ասել, թե որ դատավարության հետ է կապված Ձեր հարցադրումը, որովհետև եթե նստած էիք դահլիճում, վստահ եմ՝ հետևել եք, որ դատախազությունը պնդեց, որ բացարկի վերաբերյալ հարցերը քննարկելուց հետո հանդես կգա միջնորդությամբ։

Պաշտպանական կողմը պնդեց, որ բացարկի հարց չի կարող քննարկվել, որովհետև իրենք տեղեկացված չեն մեղադրանքից։ Վստահ եմ՝ հիշում եք, որ դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին անդրադառնալ հարցին՝ սկզբից բացարկների՞ հարցն է քննարկում, թե՞ դատախազության միջնորդությունը»,- ասել է նա։

Դատախազը նաև նշել է. «Դատախազությունը յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտի անվերապահ հիմքեր կարող են լինել (իսկ տվյալ դեպքում դատավորի սուբյեկտայնությունը անվերապահ բեկանման հիմքերից մեկն է), շատ աչալուրջ է, որովհետև մեղադրանքը հետագայում կարող է լուրջ ռիսկի ենթարկվել»։

Նա պնդել է, որ դատախազությունը նման բան թույլ չի տալ։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

13 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

14 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

14 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago