Ադրբեջանի Հաջիգաբուլ ավանում արտակարգ իրավիճակ է. Աթանեսյան
Հոկտեմբերի 12-ին տեղացած հորդառատ անձրեւը Հաջիգաբուլ ավանի մոտ ավերել է Բաքու-Աղստաֆա եւ Բաքու-Ղուբա երկաթգծի մի զգալի հատվածը, երթեւեկությունը դադարեցված է:
Պաշտոնական աղբյուրները, սակայն, շարունակում են հերքել սոցիալական ցանցերում եւ թելեգրամ-ալիքներում տարածված տեսագրությունների իսկությունը:
Այդուհանդերձ, իշխանություններն ստիպված են ընդունել, որ Հաջիգաբում ավանում ավելի քան երեք հարյուր մասնավոր տուն հեղեղվել է, մարդիկ կորցրել են ողջ ունեցվածքը: Բնակիչներից մեկը MeydanTV առցանց ռեսուրսին հայտնել է, որ բնակիչները ոչ միայն տնային կարասիները, կենցաղային տեխնիկան, անկողնային պարագաները, սպասքը եւ այլ պարագաներ են կորցրել, այլեւ՝ տնամերձ այգիները, որտեղ պետք է նռան բերքահավաք սկսեին:
Ադրբեջանի ԱԻ նախարարությունը հոկտեմբերի 15-ին հայտնել է, որ փրկարական աշխատանքները դեռեւս շարունակվում են: Մասնավորապես՝ հեղեված տներից իրականացվում է ջրահեռացում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ արտակարգ ռեժիմով է աշխատում նաեւ շտապօգնությունը, հարյուրավոր մարդիկ «դեռեւս չեն հաղթահարել սթրեսը, կտրում աճել է սրտի տագնապով կանչերի թիվը»:
Հաջիգաբուլը Բաքվից արեւմուտք՝ հարյուր քսան կիլոմետր հեռավորության վրա է, երկաթուղային հանգույց է:
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…