

Հայկական կրթական միջավայր պորտալում հրապարակվել է Ժաննա Ֆուրտոյանի հեղինակած տեղեկատվական անդրադարձը՝ օտարերկրյա բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ իրականացնում է միջպետական համագործակցության ծրագրեր օտարերկրյա բուհերի հետ, որոնք միտված են օտարերկրյա պետությունների պետական բուհերում ՀՀ քաղաքացիների ուսումնառության կազմակերպմանը, կրթության մակարդակի բարձրացմանը, նորարարական կրթական ծրագրերի խթանմանը, միջազգային կապերի ընդլայնմանը, ինչպես նաև հայկական կրթական հաստատությունները միջազգային ասպարեզում ճանաչելի դարձնելուն և Հայաստանը որպես հուսալի ու գիտականորեն զարգացող երկիր ներկայացնելուն։
Օտարերկրյա 7 պետությունների (Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն, Ռումինիա, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Բուլղարիայի Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մասին ներկայացնում ենք ամփոփ և հանրամատչելի տեղեկատվություն»,- նշված է հրապարակման մեջ։
Տեղեկատվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից հղումով։
Նյութը պատրաստվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ)՝ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության աջակցությամբ։
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…