Լրահոս 24/7

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը կալանք է կիրառել Կուզնեցովի նկատմամբ

Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը կալանք է կիրառել ՌԴ պաշտպանության նախարարության Կադրերի գլխավոր վարչության նախկին պետ Յուրի Կուզնեցովին եւ նրա հարազատներին պատկանող բանկային հաշիվների եւ անշարժ գույքերի նկատմամբ:

Իրավապահ համակարգի աղբյուրները ՌԻԱ-Նովոստիին ասել են, որ խոսքն ընդհանուր առմամբ ավելի քան երեք միլիոն դոլար գումարի մասին է:

Կալանք է դրվել քսանինը բանկային հաշիվների եւ ավելի քան հազար քառակուսի մետր տարածքով եռահարկ առանձնատան վրա, որ գտնվում է Կրասնոդար քաղաքում:

Աղբյուրն ասել է, որ Կուզնեցովի գործով կալանավորվել է նաեւ կրասնոդարցի գործարար Լյովա Մարտիրոսյանը, որ մեղադրվում է Կուզնեցովին առանձնակի խոշոր չափի կաշառք տալու մեջ:

Ըստ տեղեկությունների, փոխարենը Մարտիրոսյանը շահել է Կրասնոդարի բարձրագույն ռազմական ուսումնարանին «հյուրանոցային ծառայություններ մատուցելու» մրցույթը: Յուրի Կուզնեցովը ձերբակալվել այս տարվա ապրիլին:

ՌԴ ՊՆ պաշտոնյաներից նա միակը չէ, որ բացահայտվում է որպես կոռումպացված չինովնիկ: Քրեկան գործեր են հարուցվել մեկ տասնյակից ավելի նախկին բարձրաստիճան զինվորականների նկատմամբ:

Այդուհանդերձ, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն, չնայած որ մեղադրվում են նրա անմիջական ենթակաները, շարունակում է անվրդով գլխավորել Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը, մի մարմին, որ կոչված է վերահսկելու երկրի բոլոր ուժային կառույցները:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

14 mins ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

18 mins ago

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն…

39 mins ago

Երթևեկության փոփոխություն՝ Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան…

46 mins ago

Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…

58 mins ago

Ադրբեջանը ՀՀ-ի մետալուրգիական գործարանների մոնիթորինգ է պահանջում

Հայաստանը պետք է հաշվետվություն ներկայացնի երկրում գործող այն գործարանների գործունեության մասին, որոնք զբաղվում են վտանգավոր…

1 hour ago