Լրահոս 24/7

Քրդկան հարցում Էրդողանը դիրքորոշու՞մ է փոխում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը հայտարարել է, որ մտադիր է այցելել երկրի հարավ-արեւելյան շրջաններ եւ վեց օրում լինել վեց քաղաքում: Ուղեւորությունը կմեկնարկի Դիարբեքերից եւ կավարտվի Վանում:

Թուրքիայում ներքաղաքական լուրջ փոփոխություններ են սպասվում:

Էրդողանը հայտարարել է, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահները եւ տեղական կառույցների շատ պատասխանատուներ «կանցնեն այլ ծառայության»:

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Էրդողանը կտադիր է նաեւ «արմատապես փոխել կառավարության կազմը»։

Նրան չի հաջողվում հաղթահարել սոցիալ-տնտեսական ճգնաժամը, բնակչության լայն խավերի մոտ աճում է դժգոհությունը:

Էրդողանի նախաձեռնած փոփոխությունները կարող են առնչվել նաեւ երկրի ներքաղաքական իրավիճակին: Մունիցիպալ ընտրություններում պարտությունից հետո իշխանություն-ընդդիմություն մի քանի քննարկումներ են կազմակերպվել:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Դեմիրթաշին, որ պատիժ է կրում թուրքական բանտում:

Նման այց հնարավոր է միայն իշխանությունների համաձայնությամբ: Դեմիրթաշը բանտարկության է դատապարտվել «քրդական ահաբեկչությանը սատարելու» մեղադրանքով:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը փաստացի ներկայացնում է Թուրքիայի քրդերի շահերը:

Տպավորություն է, որ Թուրքիայի նախագահը քննարկում է քրդական հարցում դիրքորոշում փոխելու հնարավորությունը:

Էրդողանը հետեւողականորեն առաջ է մղում Պաղեստինի անկախ պետության ստեղծման գաղափարը, մինչդեռ քրդերի նկատմամբ նրա քաղաքականությունը մնում է խտրական:

Ստեղծված իրավիճակում, թերեւս, քրդական շարժման առաջնորդների հետ երկխոսությունը հնարավորություն կտար, որպեսզի միջազգային մակարդակում Թուրքիան ներկայանա որպես «հանդուրժողական պետություն»։

Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցությունը Թուրքիայի խորհրդարանական վերջին ընտրություններում պարտվել է, բայց տեղական ընտրություններում բազմաթիվ էթնիկ քրդեր քաղաքապետ են ընտրվել:

Վաղաժամ է, իհարկե, ասել, որ Օզել-Դեմիրթաշ հանդիպումը կկայանա կամ որեւէ քաղաքական հետեւանք կունենա, բայց փաստն ինքնին արժանի է ուշադրության: Մանավանդ այլ աղբյուրներ հայտնում են, որ Դեմիրթաշի հետ հանդիպման «մտադրություն ունի նաեւ Դովլեթ Բահչելին»։

Վերջինս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության աջակիցն ու գործընկերն է, դավանում է արմատական ազգայնականություն: Թե ի՞նչ ուղերձ կարող է նա փոխանցել բանտում պատիժ կրող՝ քրդամետ կուսակցության առաջնորդին, շատ դժվար է կռահել:

Ավելի վաղ թուրքական մամուլին հայտնի է դարձել, որ Անվտանգության խորհուրդը քննարկել է «նոր սահմանադրության հայեցակարգի խնդիրը»:

Շատ անհավանական է թվում, բայց քրդամետ կուսակցության բանտարկված առաջնորդի հետ իշխանության թույլտվությամբ ծրագրվող հանդիպումները կարող են նվիրված լինել Թուրքիայի պետական-քաղաքական համակարգի որոշակի «ազատականացման թեմային»։

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

9 mins ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

13 mins ago

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն…

35 mins ago

Երթևեկության փոփոխություն՝ Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան…

41 mins ago

Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…

53 mins ago

Ադրբեջանը ՀՀ-ի մետալուրգիական գործարանների մոնիթորինգ է պահանջում

Հայաստանը պետք է հաշվետվություն ներկայացնի երկրում գործող այն գործարանների գործունեության մասին, որոնք զբաղվում են վտանգավոր…

1 hour ago