Լրահոս 24/7

Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման պայմանագիրը կնքվել է

ՀՀ Կառավարության և «Ռենշինի» համատեղ նախագիծը՝ Համաշխարհային Առևտրի կենտրոն Երևանը հոկտեմբերի 16-ին համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր Colliers ընկերության հետ։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի կողմից պայմանագիրը ստորագրել է գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Տոնոյանը, իսկ Colliers, Middle East & India ընկերության կողմից՝ նախագահ և կառավարիչ-տնօրեն Սանկեյ Պրասադը:

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի և Colliers-ի միջև այս նշանակալի համագործակցության շնորհիվ Հայաստանի ներդրումային և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտը նոր մոտեցումներ կունենա՝ կառուցապատման և քաղաքաշինական նախագծերի մշակման և կառավարման տեսանկյունից, ինչն էապես կանդրադառնա ոլորտի և տնտեսության զարգացման վրա։

«Ուրախ ենք, որ Հայաստանում իրականացվող այս խոշորամասշտաբ ծրագիրը հետաքրքրել է համաշխարհային առաջատար այս ընկերությանը։ Հայաստանի կառավարությունը հետամուտ է լինելու, որ նաև Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան նախագծի միջոցով մեր երկիրը ներդրումների համար է՛լ ավելի գրավիչ և հետաքրքրական դառնա», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը պետական-մասնավոր համագործակցությամբ ամենախոշոր նախագիծն է Հայաստանում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից։

Այն առաջարկելու է նորագույն, բազմաֆունկցիոնալ անշարժ գույք՝ կոմերցիոն, գրասենյակային, հյուրանոցային տարածքներով, խանութներով և ցուցասրահներով։

Թիվ 1

Recent Posts

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

10 mins ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

14 mins ago

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն…

35 mins ago

Երթևեկության փոփոխություն՝ Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան…

42 mins ago

Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…

54 mins ago

Ադրբեջանը ՀՀ-ի մետալուրգիական գործարանների մոնիթորինգ է պահանջում

Հայաստանը պետք է հաշվետվություն ներկայացնի երկրում գործող այն գործարանների գործունեության մասին, որոնք զբաղվում են վտանգավոր…

1 hour ago