Լրահոս 24/7

Կրեմլը Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» կոչել է ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատերազմելու ծրագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «հաղթանակի ծրագիրն» իրականում ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ ուրիշի ձեռքով կռվելու ծրագիր է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ խոսվում է ինչ-որ ժամանակավոր խաղաղության ծրագրի մասին: Ամենայն հավանականությամբ, սա ամերիկացիների նույն ծրագիրն է՝ կռվել մեզ հետ մինչև վերջին ուկրաինացիները, որը Զելենսկին քողարկել է և անվանել խաղաղության ծրագիր»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ իրական «խաղաղության ծրագիր» կարող է լինել միայն «Կիևի վարչակարգի կողմից իր վարած քաղաքականության ապարդյունության գիտակցումը» և ուկրաինական իշխանությունների կողմից այս հակամարտության պատճառների ըմբռնումը։

Թիվ 1

Recent Posts

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

14 mins ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

18 mins ago

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն…

40 mins ago

Երթևեկության փոփոխություն՝ Երևանյան – Գասպարյան փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան…

46 mins ago

Աշխատանքային քննարկում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հոկտեմբերի 16-ին մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի…

58 mins ago

Ադրբեջանը ՀՀ-ի մետալուրգիական գործարանների մոնիթորինգ է պահանջում

Հայաստանը պետք է հաշվետվություն ներկայացնի երկրում գործող այն գործարանների գործունեության մասին, որոնք զբաղվում են վտանգավոր…

1 hour ago