Լրահոս 24/7

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող ռուսական գազը՝ հունվարին պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

«Ես հաստատել եմ, որ մենք պատրաստ ենք Ռուսաստանի և «Նավթոգազի» միջև պայմանագրի ավարտին: Կան 14 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազին փոխարինող տարբերակներ»,- մեջբերել է նրա խոսքերը Reuters-ը։

Սիմսոնը հավելել է, որ ռուսական գազի շարունակական օգտագործման համար «ոչ մի արդարացում» չկա։

«ԵՄ-ն կարող է ապրել առանց ռուսական գազի»,- ասել է նա:

Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ Եվրամիությունը լրջորեն նվազեցրել է իր կախվածությունը ռուսական գազից Ուկրաինայի պատերազմի ժամանակ և պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել դրանից։

Չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին՝ Ռուսաստանի Դաշնությունից գազը շարունակում է Եվրոպա հոսել Կիևի կողմից վերահսկվող տարածքներով՝ հինգ տարի առաջ ռուսական «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» միջև կնքված համաձայնագրի համաձայն: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերին։

Հուլիսին գերմանական Handelsblatt տնտեսական թերթը գրել էր, որ եվրոպական մի քանի երկիր աշխատում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները ԵՄ շարունակելու ուղղությամբ։

Սակայն օգոստոսի 30-ին Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը մտադիր է 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել գազի մատակարարումը Ռուսաստանից Եվրոպա։

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում…

3 hours ago

«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի…

3 hours ago

Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ…

3 hours ago

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

4 hours ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

4 hours ago

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրենին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է «Huawei Technologies Armenia»-ի գլխավոր տնօրեն…

4 hours ago