«Չի կարելի հավատալ բարեկամության եւ եղբայրության մասին Իրանի նախագահ Փեզեշքիանի տված խոստումներին»,- կարծում է ադրբեջանցի փորձագետ Սադրեդին Սոլթանը:
Նա այդ տեսակետն է արտահայտել՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆեւի Թեհրան այցին:
Մուստաֆաեւը, ինչպես իրանական աղբյուրներն են փոխանցել, նախ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի, ապա՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ:
Փորձագետները համարում են, որ «սկզբունքային հարցերի շուրջ քննարկումների համար Իրանի նախագահը լիազորել է արտաքին գործերի նախարարին, ինչը վկայում է, որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում կուտակվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ կողմերի մոտեցումներն էականորեն տարբերվում են»:
Իրանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքական շրջանակների անվստահությունը, ինչպես փորձագետ Սոլթանն է ասում, պայմանավորված է մի քանի հանգամանքով:
Առաջին լուրջ խնդիրն, անշուշտ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Թեհրանի դիրքորոշումն է, որ մնում է անփոփոխ:
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանն Իրանի նախագահը միանշանակորեն ասել է, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ համագործակցության «հիմքը բոլոր երկրենրի ինքնիշխանության եւ սահմանների անխախտելիության սկզբունքն է»:
Խիստ ուշագրավ է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ հանդիպմանն Ադրբեջանի փոխվարչապետը Մուստաֆաեւը հավաստիացրել է, որ Բաքուն «հարեւան երկրներին հարված հասցնելու համար երրորդ ոչ մի երկրի տարածք չի տրամադրի»։
Խոսքն, անկասկած, Իրանի դեմ Իսրայելի հրթիռային հարվածների մասին է: Այս հարցում, սակայն, Բաքուն չափազանց ուշացել է. Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին տարածաշրջանում «մաքոքային դիվանագիտության» միջոցով հասել է նրան, որ Իսրայելն այս փուլում հստակ չի կողմնորոշվել՝ արժե՞ հարվածել Իրանին, թե՞՝ ոչ:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…