Լրահոս 24/7

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած սկանդալային միջադեպին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցած սկանդալային միջադեպի առնչությամբ սպասում է իրավապահների արձագանքին՝ հասկանալու համար, թե անառակաբարո գործողություններ կատարելու համար մեղադրվող ֆիզիկայի ուսուցչի ձերբակալության ժամանակ ինչ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել երեխաների իրավունքների տեսանկյունից։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է կարողանան գործել, քանի որ առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է։ Այնուամենայնիվ, ըստ նախարարի, երեխաների միջավայրում պետք է հաշվի առնել, թե ինչպես է պետք կազմակերպել անհրաժեշտ գործողությունը։

«Ինքներս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, երբեմն խոսում են, բայց մնում են չլսված։ Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձնապես կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակները առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե դրանք կան, ապա բացահայտվեն և մինչև վերջ այդ իմաստով օրենքի տեսանկյունից անհրաժեշտ քայլերն արվեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

4 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

4 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

4 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

4 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

5 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

5 hours ago