Լրահոս 24/7

Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի. մարզպետ

Սոթքի հանքավայրի որոշ աշխատակիցներ վերականգնել են աշխատանքը՝ շահագործող ընկերության հետ Գեղարքունիքի մարզպետարանի  տարած աշխատանքի, ունեցած հանդիպումների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: 

«Մարզպետարանը հանքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել: Դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի»,-ասաց նա:

 2023 թվականին Ադրբեջանը պարբերաբար կրակոցներ էր արձակում Սոթքի հանքավայրի ուղղությամբ՝ խոչընդոտելով շահագործման աշխատանքներին:

Հանքը շահագործող ընկերությունը մայիսի 30-ին հայտարարել էր աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով բաց հանքի շահագործումը  դադարեցնելու և անձնակազմին հարկադիր պարապուրդի ուղարկելու մասին:

Հանքավայրն անցել է ստորգետնյա շահագործման: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը վստահեցրել էր, որ Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է, դա չի կարելի պայմանավորել քաղաքական և աշխարհաքաղաքական գործոններով:

Նա տեղեկացրել էր, որ ներկայում Սոթքի հանքավայրն ունի ավելի քան 200 աշխատակից, որոնց թիվը արտադրական նախագծային հզորությունների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է հասցնել 500-ի:  

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago