Լրահոս 24/7

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը:

ԱՄՀ փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպն ընթացիկ տարում կպահպանվի` 2024 թ. համար կազմելով 6%` պայմանավորված ներքին պահանջարկով:

«Կառավարության կառուցվածքային բարեփոխումների օրակարգը պատշաճ կերպով կենտրոնացած է ներառական աճի հզորացման վրա՝ խթանելով աշխատանքի շուկային մասնակցությունը երիտասարդների, կանանց և խոցելի խմբերի շրջանում՝ ընդլայնելով դիվերսիֆիկացիան երկրի արտահանման զամբյուղում ու շուկաներում և բարելավելով գործարար միջավայրը:

Այս նպատակներին հասնելը պահանջում է հստակ ու լիարժեք զբաղվածության և արտահանման ռազմավարությունների մշակում և իրականացում, կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների սահմանում, անվճարունակության շրջանակի արդիականացում և որակյալ ներդրումների աջակցմանն ուղղված ներդրումային խթանների ռացիոնալացում»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան:

Վերանայումը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից ս.թ. դեկտեմբեր ամսին, ինչի արդյունքում կառաջանա 24.5 միլիոն ԱՄՆ դոլարի (18.4 միլիոն ՀՓԻ) չափով փոխառու միջոցների հասանելիություն՝ ծրագրի ներքո հասանելի ընդհանուր գումարի ծավալը հասցնելով 122.7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՀՓԻ):

Ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ, և փոխառու միջոցներն ուղղվելու են ապագա հնարավոր ցնցումների արդյունքում առաջացած տնտեսության արտաքին (վճարային հաշվեկշռի) ֆինանսավորման կարիքների բավարարմանը:

Թիվ 1

Recent Posts

Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի  23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…

7 mins ago

ՀՀԿ-ն սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…

8 mins ago

Պուտինը կատակել է, որ Մոդին իրեն առանց թարգմանիչ էլ է հասկանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…

10 mins ago

Չինաստանի նախագահը ժամանել է Կազան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…

31 mins ago

Եթե Թրամփը լիներ նախագահ, ապա Պուտինը նստած կլիներ Կիևում. Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը թեկնածություն է առաջադրել Դեմոկրատական ​​կուսակցությունից, կարծում է, որ իր մրցակից…

32 mins ago

Երկու նախագիծ, որ հարյուրավոր դպրոցականների մոտեցրեց Քոչարի արվեստին

Անցկացրած հարյուր օրերը ընդմիշտ կմնան նրանց հիշողության մեջ։ Կմնան լույսերը, գույները, հիացած հայացքներն ու արվեստային հրավառությունը Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջը։…

38 mins ago