

«Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե կույր դանակով մորթում եմ, բայց պետք է անեմ. տարբերակ չկա»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ԱԺ-ում ունեցած ելույթում։ Նա ուշադրություն է հրավիրել, որ հատկապես 2024թ. առաջին կիսամյակում ավելացել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարանի հաստատած որոշումների թիվը։ «Հիմա դարձել է 89 տոկոս, և սա մտահոգիչ է»,- ասել է նա։
Թորոսյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ պետական կառույցները և մասնավոր անձինք չեն կատարում քաղաքացիական վճիռներով դատական ակտերը։ «Ուրիշ բան էլ կա, որ քննիչները չեն կատարում դատարանների որոշումները և դատախազները օրինակ խափանման միջոցի վերաբերյալ բեկանող որոշումը, օրինակ՝ ստորագրությունը որպես խափանման միջոց վերացնելու մասին, դատախազներ չեն կատարում։ Մանիպուլյացիաների են դիմում, իրավական աճպարարությունների։ Կանչում են մեղադրյալին, ասում են էս քո որոշումը, որ հանում ենք ստորագրությունդ, էս էլ քեզ քո նոր մեղադրանքը երկու բառակապակցություն փոխած, նոր մեղադրանք են գրում»,- ասել է նա։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…