Արժեքներ

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային երթեւեկությունը: ,
«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ հեղեղաջրերը լցվել են «մետրոպոլիտենի կայարանները, բոլոր գետնանցումները եւ թունելները»:
Հեղեղվել է նաեւ Բաքվից «Հեյդար Ալիեւ» օդանավակայան տանող ճանապարհը, հազարավոր մեքենաներ ողջ գիշերը մնացել են խցանումների մեջ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱԻՆ «մոբիլ խմբերը տարհանել են վտանգի մատնված ութ քաղաքացիների»:
«Թուրան» գործակալությունն իր հերթին գրում է, որ «ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հեղեղումների հետեւանքով կան տուժածներ»: Առավել վտանգավոր իրավիճակ է Բաքվի մերձական ավաններում, որտեղ ջրահեռացման համակարգ առհասարակ գոյություն չունի: Բազմաթիվ մասնավոր տներ նկուղային եւ առաջին հարկերը լցվել են հեղեղաջրերով:
MeydanTV առցանց ռեսուրսը ծաղրել է Բաքվի գործադիր իշխանությանը, որ «գետնանցումները սալիկապատել է մարմարով, բայց ջրահեռացման համակարգ չի կառուցել»: Ուշագրավ է, որ Բաքվի «համաշխարհային ջրհեղեղը» տեղի է ունենում Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի գումարման նախօրեին:
Իշխանական մամուլը տարփողում է, որ «քսանութ հազար հյուր ընդունելու համար ամեն ինչ արվել է, բոլոր ծառայությունները կազմուպատրաստ են»դրեց: Իսկ կա՞ երաշխիք, որ խորհրդաժողովի օրերին Բաքվում անձրեւ չի տեղալու:

Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

2 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

2 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

3 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

3 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

3 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

3 hours ago