Categories: Facebook

Միգուցե միանգամից գնդակահարե՞ք ՍԴ դատավորներին․ Նաիրա Զոհրաբյան

 

Մի տարբերակ էլ ես հուշեմ՝ «գնդակահարեք» ՍԴ դատավորներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Եվ այսպես, մի երկու օրից խորհրդարանը քննարկելու է շշմելու մի նախագիծ, որը այլ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, անվանել հնարավոր չէ։ Քանի որ էս Սահմանադրական դատարանի անդամները շատ համառ դուրս եկան ու ո՛չ դատարանների շրջափակումից, ո՛չ ասֆալտներին ծեփվելուց հետո, միեւնույն է, հրաժարական չեն տալիս, իսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ինչ ուզում եք արեք, միայն արյուն ու շեքսպիրյան կրքեր չլինեն՝ իշխանությունը ֆանտաստիկ «խոդ» է մտածել։ ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են՝ կամավոր հրաժարական տվեք ու հարկատուների հաշվին մինչեւ ձեր լիազորությունների ավարտը, տարիներով տանը նստած՝ ձեր աշխատավարձը կստանաք։

Սա աննախադեպ ցինիզմ է, ու եթե ՍԴ որեւէ դատավոր գնա այս գործարքին, հանկարծ չմոռանա, որ մի լուսավոր օր ե՛ւ իր չաշխատած գումարներն է վերադարձնելու պետական բյուջե, ե՛ւ կոլեկտիվ դատվելու է։

Մեկ էլ հանկարծ չմոռանաք մեզ՝ հարկատուներիս մի թեթեւ հարցնել, էդ մենք տվե՞լ ենք մեր համաձայնությունը, որ մեր հարկերի հաշվին տուն գործուղված դատավորները տարիներով միլիոնավոր դրամներ ստանան։

Ի վերջո, եթե հեղափոխության գերնպատակ եք սարքել այս Սահմանադրական Դատարանի անդամներից ազատվելը, միգուցե միանգամից գնդակահարե՞ք նրանց։ Հը՞։
Նախապես ասեմ, որ ես դեմ եմ գնդակահարությանը»,-նշել է նա։

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

2 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

3 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

3 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago