Լրահոս 24/7

Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում քրդերի օբյեկտներին

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օբյեկտներին Հյուսիսային Իրաքում և Սիրիայում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

ՊՆ-ի տվյալներով՝ ավիահարվածները «հաջողությամբ ոչնչացրել են ահաբեկիչների 32 թիրախ»։

Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։

Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարվածները հասցվել են Անկարայի նահանգում գտնվող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերական կազմակերպության (TUSAS) օբյեկտներում իրականացված ահաբեկչությունից մի քանի ժամ անց։

Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել։ Բացի դրանից՝ սպանվել է երկու հարձակվող։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան ենթադրում է, որ ահաբեկչությանը մասնակից է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նույնպես հայտարարել է քրդական կազմակերպության հնարավոր մասնակցության մասին։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների…

14 seconds ago

Առաջարկվում է դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար սահմանել հավելավճարի նոր չափ՝ 80 տոկոս

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում…

8 mins ago

Թուրքիայի անդամակցությունը BRICS-ին արգելափակել Է Հնդկաստանը. BILD

Հնդկաստանն արգելափակել է Թուրքիայի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին՝ Պակիստանի հետ Անկարայի լավ հարաբերությունների պատճառով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

19 mins ago

ԲՐԻԿՍ-ը կարող է մոտեցնել հավաքական Արևմուտքի գերակայության ավարտը․ Լուկաշենկո

ԲՐԻԿՍ ասոցիացիան ունի ներուժ՝ մոտեցնելու հավաքական Արևմուտքի գերակայության պատմության ավարտը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

28 mins ago

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է՝ հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում…

33 mins ago

Ավելի արդար աշխարհակարգի անցումը հեշտ չի ընթանում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS+-ի գագաթնաժողովին հայտարարել է, թե ավելի արդար աշխարհակարգի անցումը հեշտ չի…

43 mins ago