Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել ավիացայի արտադրութամբ զբաղվող TUSAŞ ընկերության վրա:
«Ցավոք, զոհեր ու վիրավորներ կան»,- գրել է նախարարը։
Զոհերի ու տուժածների թվի մասին տեղեկություններ առայժմ չկան։Լրատվամիջոցները գրում են՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 15․20-ին, ռումբը մահապարտ է տեղադրել:
Տելեգրամում տարածվող տեսանյութերում ծուխ է երևում, նաև կրակոցներ են լսվում։